Մենք ցանկանում ենք, որ պետգնումների համակարգը հնարավորինս զերծ լինի կոռուպցիոն երեւույթներից․ վարչապետ

Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն
janjuxazyan-axajanyan-grigoryan

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է պետական գնումների համակարգի ընթացիկ վիճակը և բարեփոխումների ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:

«Ինչո՞ւ է մեզ հատկապես հետաքրքրում պետական գնումների համակարգը, ի՞նչ ենք մենք ուզում անել և ի՞նչ արդյունքի հասնել: Մենք ցանկանում ենք, որ պետական գնումների համակարգը բարեփոխվի այն ուղղությամբ, որպեսզի այն հնարավորինս լինի ճկուն և մոբիլ, միևնույն ժամանակ, պահպանի արդար մրցակցության սկզբունքը և հնարավորինս զերծ լինի կոռուպցիոն երևույթներից, երրորդը՝ երաշխավորի պետական միջոցների ծախսման և ստացվող արդյունքի որակը»,- խորհրդակցության սկզբում մասնավորապես նշել է վարչապետ Փաշինյանը:

Այնուհետև Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը մանրամասն նկարագրել է պետական գնումների համակարգը, առկա խնդիրներն ու ներկայացրել դրանց լուծման հնարավորությունները:

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*