Փաշինյանը Դավոսում շարունակում է հանդիպումները

Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում․․․
pashinyan

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում շարունակում է հանդիպումները տարբեր երկրների գործարարների եւ ներդրողների հետ: «Մարիոթ Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ Արնե Սորենսոնի հետ քննարկվել է մեր երկրում ընկերության գործունեության ընդլայնման հնարավորությունները: Վարչապետը շեշտել է, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է մեր երկրում միջազգային հայտնի հյուրանոցային ցանցի զարգացմամբ ու ընդլայնմամբ:

Կառավարությունը պատրաստ է աջակցել «Ռուսական ուղիղ ներդրումներ» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին եւ քննարկել ներդրումային նախագծերի իրականացումը: Այս մասին էլ վարչապետը հայտարարել է հիմնադրամի գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիեւի հետ հանդիպմանը:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաեւ «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գլխավոր տնօրեն Մարտին Էռնեկյանի հետ: Այստեղ էլ քննարկվել են Հայաստանում ավիացիոն եւ այլ ոլորտներում նախատեսվող առաջիկա ներդրումային ծրագրերը:

pashinyan-gorcarar-davos

*

*