«Ովքեր դժվարանում են բան ասել, թող աշխատանքից հեռանալու դիմում գրեն». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզպետարանում հանդիպեց համայնքի ղեկավարների հետ
pashinyan-ararati-marz

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տարածքային զարգացման նախարարը, գյուղատնտեսության նախարարը հանդիպել են Արարատի մարզի համայնքների ղեկավարների ու բնակիչների հետ` քննարկելու մարզի խնդիրները: Փաշինյանը հարցրեց, թե ինչ կարող են ասել լոլիկի բերքի հետ կապված խնդիրների մասին, որո՞նք են պատճառները, որ լոլիկի բերքը չստացվեց: Համայնքի  գյուղատնտեսության մասնագետները նշեցին, որ հիմնական պատճառը լոլիկի ցեցն է, որի դեմ շատ դժվար է պայքարել բաց դաշտերում: Գյուղատնտեսության նախարարը նշեց, որ լոլիկի ցեցի դեմ պայքարի հարցը քննարկվել է գյուղատնտեսության ՊՈԱԿ-ների հետ, նրանք դժվարացել են որևէ բան ասել: Վարչապետն էլ արձագանքեց, որ հինգ տարի է` այդ խնդիրը կա, սակայն ՊՈԱԿ-ները դժվարանում են բան ասել, դա տարակուսելի է:

«Երբ մենք ասում ենք, որ այդ ՊՈԱԿ-ները պետք է փակել, ասում են` ինչու՞ եք փակում: Իրենց գործը օգնելն է, ոչ թե դժվարանալ բան ասելը, կհավաքեք բոլորին, թող պլան մշակեն, մեկ ամսվա ընթացքում, թե ոնց են պատկերացնում լոլիկի ցեցի դեմ պայքարը: Ովքեր դժվարանում են բան ասել, թող աշխատանքից հեռանալու դիմում գրեն: Եթե լոլիկի ցեցի դեմ պայքարելը հնարավոր չէ, ստացվում է, որ հաջորդ տարի կկրճատվեն լոլիկի ցանքատարածությունները, շուկայում ճգնաժամ կսկսվի: Մեր ազնիվ ցեղը կորչելու է հա՞, Հայաստանում էլ լոլիկ չի՞ աճեցվելու: Թուրքիայում ցեց չկա՞, բա ո՞նց է, որ էնտեղից համ ցեցն է գալիս, համ լոլիկը, իսկ մեր մոտ ցեցը հերիքում է, իսկ լոլիկը` ոչ»,- ասաց Փաշինյանը:

*

*