Այսօր պարենի միջազգային օրն է

Պարենային անվտանգության մակարդակը վերջին տարիներին Հայաստանում հասել է 60-65 տոկոսի։
supermarket-mterq

Գյուղատնտեսության նախարարությունն առաջիկայում անասնակերերի արտադրության խթանմանն ուղղված ծրագրեր է իրականացնելու, որպեսզի կաթի և մսի ոլորտում ավելացվի տեղական արտադրությունը։
Այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը։

«Մենք արտադրում ենք Հայաստանում սպառվող պարենի շուրջ 40 տոկոսը, բայց պարենային ապահովությունը չի ենթադրում միայն ինքնաբավության մակարդակի ապահովումը»,- նշեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարը։
Պարենային անվտանգության մակարդակը վերջին տարիներին Հայաստանում հասել է 60-65 տոկոսի։

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության անդամ երկրների կողմից ամբողջ աշխարհում 1979 թվականից հոկտեմբերի 16-ը նշվում է որպես Պարենի համաշխարհային օր՝ հանրության ուշադրությունը սևեռելով սննդի ոլորտում առկա արդի հիմնախնդիրներին։

*

*