900 մլն դրամ՝ պարարտանյութի սուբսիդավորմանը

Գյուղացիներին պարարտանյութը կտրամադրվի 6000 դրամով:
ignati-araqelyan

Պարարտանյութի սուբսիդավորման համար Գյուղատնտեսության նախարարությունն այս տարի   900 մլն դրամ կհատկացնի: Ոլորտի գլխավոր պատասխանատու  Իգնատի Առաքելյանի խոքով՝ բյուջեով նախատեսված էր 2 մլրդ 110 մլն դրամ, արդյունքում կտնտեսվի 1 մլրդ 210 դրամ:

Գյուղացիներին պարարտանյութը կտրամադրվի  6000 դրամով: Տնտեսած գումարը չեն օգտագործելու՝  պարարտանյութի գինը նվազեցնելու համար: Գումարի որոշ մասը կհատկացվի գյուղտեխնիկայի լիզինգային ծրագրի տոկոսի սուբսիդավորմանը, որը հաջորդ շաբաթ քննարկման կդրվի բոլոր գերատեսչություններում:

Պատրաստեց՝

Վանուհի Ավագյանը

*

*