Գյուղատնտեսության ոլորտում ունենք հեռանկարներ և անհրաժեշտ է դրանք արդյունավետ իրականացնել. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն
gyuxatntesutyun

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության զարգացմանն ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանն առնչվող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել կաթիլային ոռոգման համակարգերին, հակակարկտային ցանցերի ներդրման, հակակարկտային կայանների արդյունավետության բարձրացման հնարավորություններին ու նախատեսվող ծրագրերին:

«Ակնհայտ է, որ մենք այս ոլորտում ունենք խնդիրներ, բայց ակնհայտ է նաև, որ մենք ունենք հեռանկարներ և անհրաժեշտ է դրանք արդյունավետ իրականացնել: Դրա համար անհրաժեշտ է նաև, որպեսզի մի շարք գերատեսչություններ արդյունավետ համագործակցեն, նաև ՀՀ քաղաքացիներն իմանան եղած հնարավորությունների և դրանց արդյունավետության մասին, որովհետև շատ դեպքերում այն պատճառաբանությունները, որ գումարներ չկան, միջոցները չեն հերիքում նոր տեխնոլոգիաների ներդրման համար՝ բերում են ավելի մեծ ծախսերի»,-  ասել է Նիկոլ Փաշինյանը:

Քննարկվել են նաև գյուղոլորտում ապահովագրական համակարգի ներդրման հնարավորություններին առնչվող հարցեր:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները