«Նախորդ գրառումս, որ ջնջեցի, ամբողջությամբ ճիշտ էր․․․»․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ տեղադրելով արդեն ճշգրտված տվյալներ
nikol-pashinyan

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ տեղադրելով արդեն ճշգրտված տվյալներ Հայաստան ժամանողների եւ այստեղից մեկնողների մասին։ Նա նաեւ տեղեկացրել է նախորդ գրառման ջնջվելու պատճառը․

«2019 թվականին Հայաստան է ժամանել 5 միլիոն 339 հազար 796 մարդ:

2018 թվականին Հայաստան է ժամանել 4 միլիոն 785 հազար 875 մարդ:

2017-ին Հայաստան է ժամանել 4 միլիոն 373 հազար 117 մարդ:

2017-ի համեմատ 2019-ին Հայաստան է ժամանել 966 հազար 679-ով, կամ 22.1 տոկոսով ավելի մարդ:

Նշեմ, որ 2019 թվականի արդյունքներով Հայաստանից մեկնողների թիվը 9 հազար 467-ով ավելի է եղել ժամանողների թվից:

2018 թվականի արդյունքներով Հայաստանից մեկնողների թիվը ժամանողներից ավելի է եղել 11 հազար 882-ով:

2017 թվականի արդյունքներով, ուշադրություն, Հայաստանից մեկնողների թիվը ժամանողների թվից ավելի է եղել, կրկին, ուշադրություն, 133 հազար 826-ով:

Նշեմ նաեւ, որ նախորդ գրառումս, որ ջնջեցի, ամբողջությամբ ճիշտ էր, պարզապես վերաբերվում էր չորրորդ եռամսյակի՝ հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների տվյալներին:

Ըստ այդմ՝
2019 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստան է ժամանել 2 միլիոն 150 հազար 383 մարդ:
2018 թվականին չորրորդ եռամսյակում Հայաստան է ժամանել 1 միլիոն 906 հազար 722 մարդ:
2017 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստան է ժամանել 1 միլիոն 751 հազար 729 մարդ:

2017-ի համեմատ 2019-ի չորրորդ եռամսյակում Հայաստան է ժամանել 398 հազար 654-ով, կամ 22.7 տոկոսով ավել մարդ:

Չորրորդ եռամսյակի տվյալները սկսել են դրական սալդո արձանագրվել ժամանողների օգտին՝ միայն «Ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունից» հետո:

Հ.Գ. Այս հաշվարկում միեւնույն անձի բազմակի այցելությունները հաշվառված չեն: Միեւնույն անձի բազմաթիվ մեկնում-ժամանումներից հաշվի է առնվում միայն մեկը: Այսինքն, եթե միեւնույն անձը տարվա ընթացքում 10 անգամ մեկնել-ժամանել է, հաշվառվում է միայն մեկ ժամանումը եւ մեկ մեկնումը: Եթե միայն մեկնել է, հաշվի է առնվում միայն մեկնումը, եթե միայն ժամանել է՝ հաշվի է առնվում միայն ժամանումը»:

Ի դեպ, ներկայացնենք, նաեւ վարչապետի ջնջված գրառումը, որում նա գրել էր․

 «2019 թվականին Հայաստան է ժամանել 2 միլիոն 150 հազար 383 մարդ:  2018 թվականին Հայաստան է ժամանել 1 միլիոն 906 հազար 722 մարդ:  2017-ին Հայաստան է ժամանել 1 միլիոն 751 հազար 729 մարդ:  2017-ի համեմատ 2019-ին Հայաստան է ժամանել 398 հազար 654-ով, կամ 22.7 տոկոսով ավել մարդ:  Նշեմ նաեւ, որ 2018-ի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո դրական սալդո է արձանագրվել ժամանողների օգտին:  Այսինքն, ի տարբերություն վերջին շա՜տ երկար տարիների, թե 2018, թե 2019 թվականներին ավելի շատ մարդ ժամանել է Հայաստան, քան մեկնել»:

*

*