Նիկոլ Փաշինյանն այցելել է Արտաշատի պահածոների գործարան

Շահագործման է հանձնվել լոլիկի վերամշակման համար նախատեսված իտալական արտադրության Cavalieri սարքավորումը
nikol-pashinyan-artfud2 (1)

Արտաշատի պահածոների գործարանում, որը պատկանում է «Արտֆուդ» ընկերությանը, 2018թ-ի ընթացքում արդիականացման համար ներդրվել է 3,5 միլիոն դոլար։

Աշխատանքային այցով Արարատի մարզում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա գտնվեց գործարանի՝ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած արտադրամասի բացմանը, ծանոթացավ աշխատանքի ընթացքին:

Լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց գործարանի տնօրեն Վաչագան Կարապետյանը։ Նրա խոսքով՝ շահագործման է հանձնվել  լոլիկի վերամշակման համար նախատեսված իտալական արտադրության Cavalieri սարքավորումը։

Այս տարի ընկերության աշխատակիցների քանակը աճել է 25 տոկոսով: «Ներկայումս «Արտֆուդ» ընկերությունն ունի ավելի քան 1000 աշխատակից։ Այս տարի գյուղատնտեսական հումքի մթերումը կրկնապատկվել է՝ անցնելով 2 միլիարդ դրամից:

*

*