Ստեղծվում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»

Այն կզբաղվի 10 մլն դոլարը գերազանցող ներդրումների աջակցմամբ
tigran-khachatryan

ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերություն: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ հիմնադրամի նպատակն օտարերկրյա ներդրումների իրականացմանն աջակցելն է: «Այս կառույցը կզբաղվի, հավանաբար, 10 միլիոն դոլարը գերազանցող ներդրումների աջակցմամբ։ Որակապես նոր քայլ ենք կատարում օտարերկրյա ներդրումներ ներգրավելու ուղղությամբ: Այս հիմնադրամը պետք է ուղեկցի նման նշանակալի ներդրումների իրականացումը:

Ֆոնդը իր նախաձեռնությամբ պետք է քննարկման առարկա դարձնի այնպիսի ծրագրեր, որոնք կարող են իրենց շուրջ հավաքել տարբեր մասնավոր եւ տարբեր ներդրումային ֆոնդերի հետաքրքրությունը առաջացնող ծրագրեր եւ նպաստի դրանց առաջխաղացմանը»,-  ասաց նախարարը:

 

*

*