Նախարար Աշոտ Մանուկյանի հանդիպումները Ավստրալիայում

Ավստրալիայի Վիկտորիա նահանգի կառավարության հրավերով ...
ashot-manukyan

Ավստրալիայի Վիկտորիա նահանգի կառավարության հրավերով Հանքարդյունաբերության և բնական պաշարների տարեկան միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Մելբուռնում գտնվող ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հոկտեմբերի 31-ին հանդիպել է Բնական պաշարների պետական նախարար և գանձապետ Թիմ Պալլասի հետ: Քննարկվել են Հայաստանի ընդերքի օրենսդրության զարգացման և հանքարդյունաբերության ոլորտում հնարավոր համագործակցության ուղղությունները:

Համաժողովի շրջանակներում Աշոտ Մանուկյանը հանդիպումներ է ունեցել նաև Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի փոխնախարար Մեհդի Կարբասիանի, GFG Alliance միջազգային կորպորացիայի գործադիր նախագահ Սանջեև Գուպտայի հետ:

*

*