Նավթի համաշխարհային գները նվազում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում նավթի համաշխարհային գները նվազում են։
navt

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում նավթի համաշխարհային գները նվազում են․ այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru-ից:

WTI տեսակի նավթի դեկտեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) ընկել է 0.37 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 56.99 դոլարի:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի դեկտեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց հասել է մինչև 63.57 դոլարի:

*

*