Նախագահը խորհրդակցություն է անցկացրել

Արտակ Շաբոյանը նախագահին ներկայացրել է տրված հանձնարարականների կատարման ընթացքը:
serj-sargsyan-artak-shabpyan

Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 18-ին խորհրդակցություն է անցկացրել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ: Քննարկվել են Սահմանադրության փոփոխությունների նոր կարգավորումների ներքո հանձնաժողովի հետագա գործունեությանը վերաբերող հարցեր: Այդ համատեքստում անդրադարձ է եղել նաև կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծով նախատեսվող փոփոխություններին:

Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը նախագահին ներկայացրել է առանձին ապրանքատեսակների գների բարձրացման և դրա հետևանքների հնարավոր մեղմման վերաբերյալ նախագահի մոտ օրերս կայացած խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը:

Անդրադարձ է եղել նաև վերջին տարիներին հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղություններով իրականացված աշխատանքներին, ձեռքբերումներին և խնդիրներին:

*

*