«Նաիրիտի» հետագայի հարցով աշխատանքային խումբ է ձեւավորվել

Աշխատանքային խումբը կարճ ժամանակահատվածում պետք է ներկայացնի առաջարկություններ...
nairit-gorcaran

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ առկա վիճակը և հետագա անելիքները ուսումնասիրելու համար։

Աշխատանքային խմբում ընդգրկված են ինչպես նախարարության, այնպես էլ գործարանի և «Երևան ՋԷԿ-ի» ներկայացուցիչները։ Նախարարությունից տեղեկացնում են, որ աշխատանքային խումբը գլխավորում է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Լևոն Շահվերդյանը։

Նախարարի հանձնարարությամբ՝ ուսումնասիրելով «Նաիրիտի» ներկա վիճակը, աշխատանքային խումբը կարճ ժամանակահատվածում պետք է ներկայացնի առաջարկություններ՝ գործարանի հետագա զարգացման անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ։

*

*