«Նաիրիտի» աշխատողների աշխատավարձերի վճարման գործընթացը շարունակվում է — Երկիր Մեդիա

«Նաիրիտի» աշխատողների աշխատավարձերի վճարման գործընթացը շարունակվում է

Այս պահին արդեն վճարվել է 5 ամսվա աշխատավարձ՝ շուրջ 55 մլն դրամ:
nairit

Հայաստանի երբեմնի քիմիական հսկայի՝ «Նաիրիտի» տեխնիկական անվտանգությունն ապահովող 116 աշխատակիցների՝ 2018-ի հունվարի 1-ից չվճարված աշխատավարձերի վճարման գործընթացը շարունակվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Այս պահին արդեն վճարվել է 5 ամսվա աշխատավարձ՝ շուրջ 55 մլն դրամ:

Միրզոյանը նշում է, որ միաժամանակ հաշվարկվում են նաեւ ուշացման համար վճարվելիք տոկոսագումարները: «Շնորհակալություն եմ հայտնում այդ աշխատակիցներին՝ խնդիրը բարձրացնելու, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների եւ ֆինանսների նախարարներին՝ խնդիրը լուծելու ուղղությամբ իրենց ջանքերի համար»,-գրել է փոխվարչապետը:

*

*