MUNDUS VINI միջազգային մրցանակաբաշխությանը հայկական ընկերությունները 23 մեդալ են ստացել

Հայ գինեգործների սատարել է Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը:
mundus-vini

Հայաստանն այս տարի աննախադեպ արդյունքներ է գրանցել Գերմանիայի Նոյշտադտ քաղաքում փետրվարի 25-ին տեղի ունեցած MUNDUS VINI միջազգային մրցանակաբաշխությանը: Մեր ընկերությունները ստացել են 23 մեդալ՝ 10 ոսկի եւ 13 արծաթ:

Հայ գինեգործների սատարել է Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը: Հայաստանից մրցույթին մասնակցել են 19 գինեգործական ընկերություն` ներկայացնելով 58 տեսակի գինի: Ընդհանուր առմամբ մրցույթին ներկայացված էին շուրջ 6 000 տեսակի գինիներ աշխարհի 44 երկրներից:

Պատրաստեց՝

Վանուհի Ավագյանը

*

*