Միսը թանկացել է, իսկ շաքարը՝ էժանացել

Սպառողական զամբյուղի առաջին անհրաժեշտության ապրանքների գների տատանումները․․․
mis

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է սպառողական զամբյուղի առաջին անհրաժեշտության ապրանքների գների տատանումներին ՝ ներկայացնելով 2019թ.-ի հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 3% և ավելի թանկացած, ինչպես նաև 2.5% և ավելի էժանացած ապրանքների ցանկը:

2019թ.-ի հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3 և ավելի տոկոսով թանկացել են հետևյալ ապրանքատեսակները՝

-Թռչնամիս (հավ, հնդկահավ և այլ ընտանի թռչուններ) (կգ)՝ 8%
-Միս տավարի և հորթի (կգ)՝ 4.6%
-Կարտոֆիլ (կգ)՝ 9.2%
-Հաց (կգ)՝ 3.7%
-Մակարոնեղեն (կգ)՝ 3.0%

Նույն ժամանակահատվածում 2.5 և ավելի տոկոսով էժանացել են հետևյալ ապրանքատեսակները՝

-Միս խոզի` թարմ, պաղեցրած կամ սառեցրած (կգ)՝ 7%
-Շաքար (կգ)՝ 11.3%
-Պանիր և կաթնաշոռ (կգ)՝ 4.4%
-Հրուշակեղեն (կգ) ՝ 7.4%
-Շոկոլադ՝ 2.5%

*

*