«Մեր երկրի տնտեսության զարագացման պատնեշներն են կոռուպցիան, մենաշնորհն ու հանրային միջոցների չարաշարումը»

«ԱՄՆ գործարար ճեպազրույց. Հայասատան» հայ-ամերիկայն գործարար համաժողովը մեկ հարկի տակ էր համախմբել ոլորտի պատասխանտուներին:

«ԱՄՆ գործարար ճեպազրույց. Հայասատան» հայ-ամերիկայն գործարար համաժողովը մեկ հարկի տակ էր համախմբել ոլորտի պատասխանտուներին: Համաժողովի բացման ժամանակ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ հեռահար գործարար կապեր ստեղծելու, փոխշահավետ ծրագրեր իրականցնելու եւ երկարաժամկետ ներդրումներ իրականցնելւո տեսանկյունից շատ կարեւոր է վստահելի գործընկերային հարաբերությունների առկայությունը:

Նման միջոցառումներն, ըստ Մինասյանի լուրջ խթան են տնտեսական համագործակցության համար: Իսկ ինչ վերաբերում է տնտեսական աճի ներքին հնարավորությունների ընդլայնմանը, ապա ըստ նախարարի, շարունակվում են իրականացվել զարգացման մի շարք ոլորտային քաղաքականություններ: Մասնավորապես, հատուկ ուշադրություն է դարձվում տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտների զարգացմանը:

Կոռուպցիա, մենաշնորհ ու հանրային միջոցների չարաշարում: Սրանք են մեր երկրի տնտեսական զարագացման պատնեշները:

«Ակնկալում եմ թե´ մեր հարգարժան գործընկերների եւ թե´ միջազգային կառույցների աջակցությունը՝ լուծելու մեր առջեւ ծառացած այս խնդիրները: Մեր թիվ մեկ թշնամին անվստահությունն է, մեր թիվ մեկ հակառակորդը՝ ծրագրային անհետեւողականությունը եւ հիմնական պատնեշը՝ մասնագիտական պատրաստումների պակասը»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Հայաստանում ամերիկացի գործարարների համար բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները շատ են, սակայն, շեշտում է դեսպան Միլսը, պետք չէ մոռանալ կոռուպցիոն ռիսկերի մասին, որոնց հետ պետք է հաշվին նստեն ամերիկացի գործարարները:

«Գործարար ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն տարբերակն այն է, որ լինեն օրինակներ, թե ինչպե՞ս կարելի է առանց կոռուպցիայի հաջողությամբ տնտեսավարել: Ամերիկյան ընկերությունները կարող են ծառայել այդ օրինակը:

Այստեղ ամերիկյան ընկերություններ կան, որոնց կասեմ, որ Հայաստանում ունեն գործընկերներ լրատվական դաշտում, կառավարությունում, գործարար աշխարհում, որոնց հետ կարող են աշխատել կոռուպցիայի դեմ պայքարում եւ խաղի հավասար պայմաններ ապահովելու ուղղությամբ»,- ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։

Ձեռքի տակ եղած ուսումնասիրությամբ, Միլսը փաստում է՝ Հայաստանում վերջին տասնամյակի ընթացքում իրականացվել են մի շարք բարեփոխումներ, որոնք ներդրումներ կատարելու հնարավորություններ են ստեղծել:

«Այդ ամենի արդյունքում ամերիկյան ընկերությունները մեծ ներդրումներ են կատարել, այդ թվում` ցանկանում եմ նշել անցյալ տարի «Կոնտուր Գլոբալ»-ի կողմից «Որոտան» կասկադի ձեռքբերումը, որն ամերիկյան խոշորագույն ներդրումն է Հայաստանում»:

Հայ-ամերիկյան տնտեսական հարաբերություներում շրջադարձային էր անցած տարի կնքված «Առեւտրի եւ ներդրումների մասին» շրջանակային համաձայնագիրը, որի արդյունքներն արդեն տեսնելի են: Այդուհանդերձ, տնտեսական հարաբերություներն ու ներդրումների ծավալները չեն գոհացնում Արծվիկ Մինասյանին: Ներդրումների աճը, ասում է Մինասյանը, պետք է առաջնային լինի:

«Չպետք է տարբերություն լինի ներքին եւ օտարերյա ներդրողների միջեւ: Պետք է պաշտպանված լինեն ներդրումները, հակառակ դեպքում դրանից տուժում է տնտեսությունը»:

Ներդրումային ծրագրերի շրաջանակում այս տարի ֆինանսական մայրաքաղաքում՝ Նյու Յորքում, տեղի կուենան հայ-ամերիկյան համաժողով, ինչն, ըստ նախարարի կնպաստի հեռահար գործարար կապերի ստեղծմանը, փոխշահավետ ծրագրերի իրականացմանը: Խոսելով տնտեսական հնարավոր զարգացումներից, Մինասյանը եւս մեկ անգամ անդարդարձավ մեր երկրի տնտեսական թշնամիներից՝ մենաշնորհին, շետելով, որ ինքը մոնոպոլիաների դեմ պայքարի թիվ մեկ ջատագովներից եւ խնդիրը հաղթահարելու համար համագործակցության կոչ արեց բոլորին:

Արդյունքներն արդեն կրհապարակվեն զեկույցի տեսքով, որտեղ ներկայացված յուրաքանչյուր անուն լինելու է փաստարկված: Մինասյանն ասում է՝ իր համար ավելի սկզբունքային եւ կարեւոր է երկրի զարգացումը:

*

*