Առաջին եռամսյակում 168.1 տոկոսով ավելացել է ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան

Հունվար-մարտ ամիսներին ներմուծվել է 13 հազար 768 մեքենա

2018-ի առաջին եռամսյակում 168.1 տոկոսով ավելացել է 3-րդ երկրներից ավտոմեքենաների ներկրումը Հայաստան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ըստ ՊԵԿ Արարատյան մաքսատուն-վարչության պետի տեղակալ Կարեն Գևորգյանի՝ հունվար-մարտ ամիսներին ներմուծվել է 13 հազար 768 մեքենա՝ մաքսային ձևակերպումների արդյունքում պետական բյուջե ապահովելով 8 միլիարդ 859 միլիոն դրամի մուտքեր:

«Ապրիլի 10-ից արդեն գործարկվել է ավտոմեքենաների մաքսային արժեքի ավտոմատ հաշվիչը: Այն քաղաքացիներին հնարավորություն է տալիս նախապես տեղեկանալ, թե ինչ վճարումներ պետք է կատարվեն մեքենայի ներկրելուց հետո»,-ասել է Արարատյան մաքսատուն-վարչության պետի տեղակալ Կարեն Գևորգյանը:

ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության մասնագետների ծրագրավորած հաշվիչը հասանելի է petekamutner.am կայքի գլխավոր էջում՝ էլեկտրոնային ծառայությունների բաժնում:

*

*