Սամվել Ալեքսանյանի եւ Միհրան Պողոսյանի մենաշնորհային բիզնեսներին վերջ կդրվի. վստահեցնում է Կարապետյանը

Նա պատասխանել է Նիկոլ Փաշինյանի նաեւ այն հարցերին, թե ինչպե՞ս է վերաբերվում Սերժ Սարգսյանին...
karen-karapetyan-aj

Վարչապետ Կարեն Կարապետյանը խոստանում է, որ շաքարավազի և բանանի ներկրման ոլորտում բոլորի համար լինելու են հավասար պայմաններ և դաշտը բաց է լինելու բոլորի համար: Ազգային ժողովում ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը հաստատելու հարցի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետը պատասխանեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցերին, թե ինչպե՞ս է վերաբերվում Սերժ Սարգսյանին, ինչպե՞ս է պատրաստվում պայքարել շաքարավազի և բանանի ներկրման ոլորտներում առկա մենաշնորհների դեմ, Սամվել Ալեքսանյանի բիզնեսը օրինակա՞ն է, թե՞ ոչ, Միհրան Պողոսյանի` բանան ներկրելու մենաշնորհն օրինակա՞ն է, թե՞ ոչ:

«Սերժ Սարգսյանին վերաբերվում եմ շատ հարգանքով: Ինձ վարչապետ աշխատելու հրավերն արել է Սերժ Սարգսյանը: Ո՞նց ենք պայքարելու Սամվել Ալեքսանյանի, Միհրան Պողոսյանի ու այլոց դեմ՝ շատ պարզ: Խաղի կանոնները փոխվելու են բոլորի համար: Լինելու է բաց մրցակցային դաշտ, ով այդ պայմաններում կլինի հաջողակ, ժամանակը ցույց կտա»:

 

Պատգամավորի հարցին՝ այդ ոլորտներում մենաշնորհներն օրինակա՞ն, թե՞ ոչ օրինական ճանապարհով են ձևավորվել, վարչապետն ընդգծեց, որ այս պահին չի կարող այդ հարցին անդրադառնալ, սակայն ևս մեկ անգամ ընդգծեց, որ դաշտը բաց է լինելու բոլորի համար:

*

*