«Մեղրի» ԱՏԳ-ի առաջին փուլի բացումը նախատեսվում է դեկտեմբերի 15-ին

Այնտեղ է այցելել Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունը։
karayan-meghri

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունն այցելել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու տարածք։ Նախարարը ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանի, ճարտարապետ-շինարարների և գործարարների հետ շրջայց է կատարել գոտու շինհրապարակում։

Սուրեն Կարայանը ծանոթացել է «Մեղրի» ԱՏԳ-ի առաջին փուլի շինարարական աշխատանքների ընթացքին, առկա խնդիրներին՝ տեղում տալով համապատասխան լուծումներ։ Աշխատանքները գտնվում են ավարտական փուլում. այսպիսով, «Մեղրի» ազատ տնտեսական գոտու առաջին փուլի բացումը նախատեսվում է դեկտեմբերի 15-ին։

*

*