Մեդվեդևը ԵՏՄ երկրներին խորհուրդ է տալիս փող կուտակել

«Ժամանակակից թվային տնտեսության զարգացման համար անհրաժեշտ է թանկարժեք տեխնոլոգիա»
medvedev

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ԵԱՏՄ անդամ երկրներին խորհուրդ է տվել փող կուտակել և առաջարկել է համատեղ կարգավորել կրիպտոարժույթի շուկան ԵԱՏՄ տարածքում։

«Ժամանակակից թվային տնտեսության զարգացման համար անհրաժեշտ է թանկարժեք տեխնոլոգիա»,- այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետը Ալմաթիում կայացած «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում» համաժողովի ժամանակ:

Նա ԵԱՏՄ իր գործընկերներին առաջարկել է այս ոլորտում ավելացնել ներդրումները:

«Ես ուզում եմ, որպեսզի  վարչապետները և պատվիրակություններն ավելի մոտ լինեն հողին, վերադառնան, կանգնեն իրական հիմքերի վրա: Այն, ինչ այժմ քննարկվում է, նկատի ունեմ համացանցը,  5-րդ սերնդի կապը, ենթակառուցվածքները , ինչի մասին խոսում են մեր գործընկերները՝ այդ ամենը շատ թանկ տեխնոլոգիաներ են: Փո′ղ կուտակեք»,-ասել է Մեդվեդևը:

Քննարկման  մասնակիցներից մեկի հարցին, թե կոնկրետ ի՞նչ  կուտակել՝ դոլար, ռուբլի թե բիտքոին, Մեդվեդևը պատասխանել  է՝ «ցանկացած արտարժույթ»:

Նշենք, որ ֆորումին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

*

*