Մեքենաների ներկրման ողջ գործընթացը կիրականացնի բրոքերային ծառայությունը

երկրվող մեքենայի ուղեկցող բեռների ձեւակերպումը եւս մաքսատանն է իրականացվում:
meqenaner

Մեքենաների ներկրման համար նախատեսված մաքսային ձեւակերպման ողջ գործընթացն այժմ իրականացնում է բրոքերային ծառայությունը: Գործընթացը տեւում է 30 րոպե: Ծառայության վճարն էլ անփոփոխ է: Իսկ մինչ այս, բացի հայտարարագրի լրացումից, ամբողջ գործընթացն իրականացնում էր քաղաքացին: Ներկրվող մեքենայի ուղեկցող բեռների ձեւակերպումը եւս մաքսատանն է իրականացվում:

Իրականացված բարեփոխումների արդյունքում, մեքենայի սեփականատերը մաքսատանը՝ համակարգիչների միջոցով, մաքսային ծառայողների հետ կարող է դիտարկել ներկրած մեքենայի միջազգային գնային առաջարկները: Այս կերպ ավելի ճշգրիտ է որոշվում մաքսային արժեքը: Ավտոմաքսատանը փակցվել են համապատասխան հուշաթերթիկներ, որտեղ նշված են պաշտոնատար այն անձանց հեռախոսահամարները, ում կարող է դիմել քաղաքացին մաքսային ծառայողի ապօրինի գործողություների դեպքում: Իսկ ներկրվող մեքենայի մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկությունը կարելի է ստանալ ու զարնագահարել 060 54 73 04 հեռախոսահամարով:

«Մենք ավտոմեքենայի գները կայքերում չենք հրապարակում, քանի որ քաղաքացին կարող է սխալ հաշվարկներ իրականցնել: Կարող է զանգահարել եւ մենք հստակ կասենք մեքենայի մաքսային արժեքը: Այս կերպ նաեւ կոռուպցիոն ռիսկերից ենք խուսափում»,- ասաց ՀՀ ԿԱ ՊԵԿ ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների մասնագիտացված մաքսատան պետ Բաբկեն Ղազարյանը:

*

*