Եվրոպական միության աջակցությամբ ՀՀ Լոռու մարզում բացվեց ևս 4 նոր բիզնես

...արդեն ստեղծել են ինը նոր աշխատատեղ, և առկա է ավելացման միտում
lori-mexu2 (1)

Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան և Ալավերդի քաղաքներում ԵՄ աջակցությամբ բացվեց չորս նոր բիզնես: Բոլոր ձեռնարկությունները գործունեությունը սկսել են ԵՄ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և նրա գործընկերների կողմից իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակում:

Ապիտուրիզմը և ապիթերապիան նորույթ են Հայաստանի համար: Մեղուների միջոցով բուժումներ իրականացնելու նպատակով Վիգեն Մնացականյանն Ալավերդի քաղաքում հիմնեց իր բիզնեսը՝ ԱրմԲի-ն:

Վանաձորում բացված «Գանձակ» արագ սննդի և հացաթխման կետի սեփականատեր Ռուզաննա Հայրապետյանը նոր բիզնեսը հիմնել է իր ընտանիքին պատկանող չգործող նախկին կահույքի սրահի տեղում:

Արման Առաքելյանը Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում հիմնել է «Լոռե» ՍՊԸ-ն, որը մատուցելու է հյուրընկալության ծառայություններ՝ նախատեսված և ակտիվ, և պասիվ հանգստի սիրահարների համար։ Լոռեն ակտիվ տուրիզմի սիրահարներին առաջարկելու է ոչ միայն արգելքներով պատ, այլև զիփլայն և այլ արկածային և էսքտրեմալ զբոսաշրջային ծառայություններ:

Իսկ նույն Ստեփանավանում բացված ևս մեկ հյուրատան սեփականատերն է Համլետ Թումասյանը: Նա ԵՄ աջակցությամբ կազմակերպված գործարար դասընթացին մասնակցելուց հետո ստացած վարկային և դրամաշնորհային միջոցներով ավարտին հասցրեց շինարարական և բարեկարգման աշխատանքները և ձեռք բերեց անհրաժեշտ կահավորանքը, նաև տեղադրեց փոքրիկ արևային կայան: Համլետն իր ընտանեկան հյուրատանն առաջարկելու է նաև էքսկուրսիաներ, հեծանվային  արշավներ, ձիավարություն և այլն։

Նշված չորս նորաբաց ՓՄՁ-ներն արդեն ստեղծել են ինը նոր աշխատատեղ, և առկա է ավելացման միտում։

 

*

*