«Լիդիանը» խորապես հիասթափված է

Ընկերությունը հայտարարություն է տարածել...
Lidian-armenia2

«Լիդիանը» խորապես հիասթափված է կառավարության հետ քննարկման ընթացքում ELARD-ի ապակողմնորոշող մեկնաբանություններից: Ընկերությունը հայտարարություն է տարածել, որում պնդում է, թե ELARD-ի մեկնաբանությունները տեսաքննարկման ընթացքում իրենց հասանելի դարձած տեղեկատվության մասին ավելի շատ «ցանկությունների ցանկ» էր:

Ուղիղ հարցին, թե ո՞ր միջազգային չափանիշներին չեն համապատասխանում «Լիդիանի» հետազոտությունները, ELARD-ը չի կարողացել որեւէ պատասխան տալ, ասված է հայտարարության մեջ:

Լիդիանը նաեւ կոչ է արել կառավարությանը բացահայտել այն հանքարդյունաբերական ընկերություններին, որոնք ֆինանսավորել են Ամուլսարի դեմ արշավը:

*

*