Լարսի անցակետում իրավիճակը կայունանում է. փոխնախարար

Ռուսական կողմից հերթը կազմում է մոտ 4 կմ, անցանելիությունը 4-5 ժամ...
verin-lars

Լարսի անցակետում ռուսական կողմից հերթը կազմում է մոտ 4 կմ  և անցկետում գտնվում են մոտ 60 բեռնատար ավտոմեքենա: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը՝ ներկայացնելով  Լարսի անցակետում ստեղծված իրավիճակը:

«Ռուսական կողմից հերթը կազմում է մոտ 4 կմ, անցանելիությունը 4-5 ժամ, անցակետում գտնվում են մոտ 60 բեռնատար, որոնց մոտ կեսը հայկական՝ բեռնված ցորենով: Վրացական մասում ճանապարհին հերթ չկա, մոտ 22 մեքենա է գտնվում տերմինալում, որից տասը՝ հայկական: Կարելի է արձանագրել, որ խնդիրը ստացավ իր լուծումը և միտում ունի ստաբիլացման»,- գրել է փոխնախարարը:

Փամբուխչյանը հատուկ շնորհակալություն է հայտնել վրացական իշխանություններին  շուտ փչացող մթերքները տեղափոխող բեռնատարներին արտահերթ կարգով անցանելիություն ապահովելու համար:

*

*