Լարսի անցակետի փակ լինելու պատճառով արտահանման ծավալները նվազել են․ Արծվիկ Մինասյան

Առաջիկայում Էկոնոմիկայի նախարարությունը կհրապարակի հնարավոր տնտեսական աճի իրենց կանխատեսումը։
arcvik

Էկոնոմիկայի նախարարությունն ուսումնասիրություններ է իրականցնում այն ոլորտներում, որտեղ այս տարվա հուլիսին արձանագրվել է տնտեսական աճի նվազում:

Հաշվետու ժամանկահատվածում, 2015թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրված հետաճը, ըստ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի՝ կապված է արձակուրդների հետ:

«Ընկերություններն իրենց աշխատողներին արձակուրդի են ուղարկել»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ ունեցել են արտադրական պաշար, արտադրության ծավալները չեն ավելացրել, փոխարենը՝ արտահանման ծավալներն են մեծացրել:

Երկրորդ պատճառը՝ Վերին Լարսի անցակետի փակ լինելն էր, որը խոչընդոտել է ավելի մեծ ծավալների իրացմանը: Անդրադառնալով տնտեսական աճի հնարավորությանը, Էկոնոմիկայի նախարարն ընդգծել է, որ առաջիկայում կհրապարակեն իրենց կանխատեսումը:

«Ինձ համար սկզբունքային նշանակություն ունի, թե ինչպիսի հիմնարար փոփոխություններ են կատարվում, որպեսզի միջնաժամկետ ու երկարաժամկետ առումով Հայաստանն ունենա շատ ավելի կայուն երկարաժամկետ երկնիշ տնտեսական աճ: Սա ավելի կարեւոր է, քան 1-2-3 տոկոսային կետերով աճերը»- ասել է Արծվիկ Մինասյանը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները