Լարսում ՀՀ-ից արտահանված մոտ 6 տոննա բանջարեղեն է ոչնչացվել

Բեռնատարում եղել է մոտ 5 տոննա լոլիկ, 245 կգ սմբուկ, 1 տոննա 240 կգ պղպեղ:
ptugh-banjareghen

Ռուսաստանի պետական սահմանի «Վերին Լարս» անցակետում ոչնչացվել է Հայաստանից արտահանված ավելի քան 6 տոննա բանջարեղեն: Ինչպես տեղեկացնում են Ռուսաստանի բուսասանիտարական ծառայությունից, բեռնատարում եղել է մոտ 5 տոննա լոլիկ, 245 կգ սմբուկ, 1 տոննա 240 կգ պղպեղ:

Ոչնչացման պատճառն ըստ «Ռոսսելխոզնադզորի»՝ բեռի ուղեկցող փաստաթղթերի բացակայությունն է եղել:

Փաթեթավորման վրա չեն եղել մակնշումներ, որոնք տեղեկություններ են պարունակում ծագման երկրի, արտահանողի կամ վերաարտահանողի մասին:

*

*