Արգելվել է ՌԴ-ի Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասերից կենդանի թռչնի ներմուծումը Հայաստան

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով․․․
hav

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով, թռչնի Նյուքասլ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով՝ 2019թ. մայիսի 17-ից արգելվում է Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասերից կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և  միջադիրների ներմուծումը:

Ինչպես հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, որոշումը կայացվել է՝ հիմք ընդունելով Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասերում արձանագրված Նյուքասլ հիվանդության վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկատվությունը:

*

*