Խոշոր եղջերավորների գլխաքանակն աճել է միայն մայրաքաղաքում

Թռչունների քանակի աճ է արձանագրվել
kover

Հայաստանում 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառվել է 590 հազար 589 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ խոշոր եղջերավորների մեջ կովերի գլխաքանակը 266 հազար 815 է: Հանրապետությունում հաշվառվել է 166 հազար 757 խոզ, 637 հազար 978 ոչխար, 22 հազար 081 այծ, 10 հազար 049 ձի: Թռչունների գլխաքանակը կազմում է 4 միլիոն 406 հազար 374 հատ, որից 2 միլիոն 628 հազար 110-ը` ածան հավ:

Նախորդ տարվա համեմատ թե խոշոր, թե մանր եղջերավորների գծով նվազում է արձանագրվել՝ բացառությամբ թռչունների գլխաքանակի, որտեղ աճը 15.5 տոկոս է:

Նախորդ տարվա համեմատ` խոշոր եղջերավորների գլխաքանակն աճել է միայն մայրաքաղաքում (7.8 տոկոս), մարզերում այն նվազում է արձանագրել: Խոզերի գլխաքանակը մայրաքաղաքում աճել է 37.7 տոկոսով, Գեղարքունիքում` 1.8, Կոտայքում` 10, Տավուշում` 1.6 տոկոսով: Ոչխարների գլխաքանակը Երևանում աճել է 22, ձիերինը` 57.1 տոկոսով:

*

*