Հայկական արտադրության կոշիկները 300 միլիոն դրամի արտահանման պատվեր են ստացել

Մեր կոշիկները հաստատվել են ռուսական շուկայում
koshik

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ կոշիկի արտադրության 8 ընկերություն միասնական տաղավարով սեպտեմբերի 5-8-ը Հայաստանը ներկայացնում են մոսկովյան «MosShoes-2017» միջազգային ցուցահանդեսին: Մարտին տեղի ունեցած ցուցահանդեսի արդյունքում հայկական ընկերություններն ավելի քան 300 միլիոն դրամի արտահանման պատվերներ են ստացել։

«MosShoes»-ը կոշիկի և կաշվե պարագաների արտադրության Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի խոշորագույն ցուցահանդեսն է, անցկացվում է տարեկան չորս անգամ, ունենում է մոտ 10-12 հազար այցելու՝ հիմնականում մեծածախ գնորդներ, մասնագետներ և դիստրիբյուտորներ։ Էքսպոյի ընթացքում հիմնադրամի մասնագետները հայկական արտադրողներին օգնում են գործընկերներ գտնել, հանդիպումներ ունենալ պոտենցիալ գնորդների ու պատվիրատուների հետ։

Հայկական «Զեննի», «Բաբիննի», «Քեյ ընդ քեյ Շուզ», «Սիմար», «Արմա Լեդեր» ընկերություններին և Արսեն Բադիկյան, Կարեն Թարվերդյան, Տիգրան Սիմոնյան անհատ ձեռներեցներին 73-րդ «MosShoes»-ին մասնակցության աջակցություն է ցուցաբերվել Հայաստանի կառավարության՝ արտահանման խթանման քաղաքականության շրջանակում:

 

*

*