25 տարի անց Հայաստանին կարգելվի օգտագործել «կոնյակ» և «շամպայն» անվանումները

Ըստ ՀՀ-ԵՄ համաձայնագրի...
konyak

Եվրամիության եւ Հայաստանի միջեւ նախօրեին ստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հայ արտադրողներին հնարավորություն կտա ևս 25 տարի օգտագործել «կոնյակ» ֆրանսիական տեղանունը եւ արտահանել խմիչքը նույն պայմաններով, նույն անունով, ինչպես որ հիմա է: Փոփոխությունը վերաբերում է նաև «շամպայն»-ին: Այս մասին նշվում է Համաձայնագրի 237-րդ հոդվածի անցումային դրույթներում:

Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց մեկ տարի հետո 15 տարի անցումային ժամկետի ընթացքում չի արգելվում այդ անվանումների օգտագործումը, եթե դրանք պիտակավորված են բացառապես ոչ լատինատառ, արտադրանքի իրական ծագումը հստակորեն պիտակավորված է տեսանելիության միեւնույն տիրույթում եւ որ ոչինչ մոլորության մեջ չի գցի սպառողներին արտադրանքի իրական ծագման առումով։

Եվրամիությունը, սակայն, Հայաստանին կտրամադրի տեխնիկական ու ֆինանսական օգնություն, որպեսզի արտադրողները կարողանան աշխարհագրական նշումները դադարեցնել և մրցունակ դիրքերը պահպանել: Այդ աջակցությունը, մասնավորապես ներառում է գործողություններ՝ ուղղված նոր անուն մշակելուն եւ ներքին ու արտահանման ավանդական շուկաներում նոր անունը խթանելուն, գովազդելուն եւ շուկա դուրս բերելուն:

Կոնկրետ գումարները, տեսակները, մեխանիզմները եւ ժամկետները սահմանվում են ֆինանսական եւ տեխնիկական աջակցության փաթեթում, որը կմշակվի Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները