Առաջարկվում է անշարժ գույքի սեփականության վկայականի վրայից հեռացնել կնիքի պահանջը

Առաջարկվող փոփոխություններով նաև Անշարժ գույքի կադաստրի կոմիտե եզրույթը կփոխարինվի Կադաստրի կոմիտե եզրույթով:
kniq

ՀՀ կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել«կադաստրային նախագծերի» փաթեթ, որով առաջարկում է անշարժ գույքի սեփականության վկայականի և մի շարք այլ տեղեկանքների վրայից վերացնել կնիքի առկայության պահանջը: «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցն Ազգային ժողովում ներկայացրեց Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը:

«Փաթեթը ներառում է երեք օրենքում փոփոխություն: Մենք այս փոփոխությամբ հնարավորություն ենք տալիս, որ Անշարժ գույքի պետական ռեգիստրի աշխատանքի գործընթացների ավարտական փաստաթղթերը թվային տարբերակով հասանելի լինելու դեպքում համարվեն պաշտոնական փաստաթուղթ, որի հիմնական փոփոխությունը կայանում է նրանում, որ սեփականության վկայականի կամ մնացած այլ վկայականների վրայից կնիքի պահանջը վերացվում է, և այդ փաստաթղթերն իրավական կարգավիճակ են ունենալու առանց կնիքի»,- ասաց Պետրոսյանը։

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարը նշեց, որ այս փոփոխություններով կամաց-կամաց շրջանառությունից դուրս կգան նաև հին սերնդի սեփականության վկայականները:

Առաջարկվող փոփոխություններով նաև Անշարժ գույքի կադաստրի կոմիտե եզրույթը կփոխարինվի Կադաստրի կոմիտե եզրույթով:

*

*