Կիբերհարձակում բանակային համակարգի վրա. տուժել են նաև հայկական բանկերը

Թիրախում ռուսական բանկերն են, հարձակումն ավելի շատ անդրադարձել է քարտային գործընթացի վրա
Kiberhardzakum

Հակավիրուսային «Կասպերսկի լաբորատորիա»-ն հայտնել է բանկերի դեմ նոր թիրախային կիբերհարձակման մասին:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշել է, որ կիբերհարձակման արդյունքում տուժել են նաեւ հայկական բանկերը:

«Բանկային համակարգի վրա բավականին մեծ հարձակում է տեղի ունեցել, որի թիրախում հիմնականում ռուսական բանկերն են հայտնվել, բայց գրոհից անմասն չեն մնացել նաեւ հայկական եւ մալազիական բանկերը»,-ասել նա:

Նրա խոսքով` հասցված վնասների մասին դեռեւս տեղեկատվություն չկա. «Հայաստանում բիզնեսները լուռ են մնում նման հարձակումների դեպքում եւ հետեւաբար դժվար թե մենք լսենք ինչ-որ մի հայտարարություն այս մասին մեր բանկերի կողմից: Հարձակումն ավելի շատ անդրադարձել է բանկային քարտային գործընթացի վրա»,-ասել է փորձագետը:

Ըստ Սամվել Մարտիրոսյանի՝ հետքերը թույլ են տալիս կասկածել բավականին հայտնի մի խմբավորման, որն արդեն տարիներ շարունակ բանկերի դեմ նմանօրինակ գործողություններ է իրականացնում. «Կիբերհանցագործները բանկոմատներից գումար տանելու հնարավորություն են ստացել` միջինում մեկ հարձակումից կարողանում են մոտ կես միլիոն դոլար տանել»:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները