Խաղող մթերողները կօգտվեն 3-տոկոսանոց վարկերից

Այս տարի գյուղատնտեսության նախարարությունը խաղողի մթերման հետ կապված խնդիրներ չունի:
xaxox

Այս տարի գյուղատնտեսության նախարարությունը խաղողի մթերման հետ կապված խնդիրներ չունի:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նրա խոսքով` նախորդ տարիներից դեռ մնացած խնդիրներ կան, որոնց լուծումը նախարարությունը փորձում է  տալ հնարավորության սահմաններում: «Այս տարի ամեն ինչ ըստ պայմանագրերի է ընթանում: Մթերողների հետ պայմանավորվել ենք, եւ նրանք կարող են 3-տոկոսանոց վարկերից օգտվել` գյուղացիների գումարը ժամանակին վճարելու համար»,- ասաց նա:

Նախարարը տեղեկացրեց, որ պատրաստվում  է եւ շուտով քննարկման կդրվի  գյուղատնտեսության մասին օրենքը: «Այս օրենքի մեջ մենք ցանկանում ենք նախանշել այն բոլոր հարցերը, որոնք այսօր կան գյուղատնտեսության ոլորտում` տնտեսությունների համար  համապատասխան պետական աջակցության ծրագրեր կազմելու համար»,-ասաց նա:

Նախարարն ասաց, որ այս տարվանից նախատեսվում է վերականգնել կովերի արհեստական սերմնավորման գործընթացը, կազմակերպել սերմնահեղուկի տեղական արտադրությունը, ներդնել սաղմերի փոխպատվաստման տեխնոլոգիան, ինչը հնարավորություն կընձեռի մեր երկրում կազմակերպել բարձրարժեք երինջների աճեցումը և դրանցով համալրել տավարի նախիրները: «2017-2018 թվականների համար ֆերմերներին տրամադրելու ենք 250 գլուխ երինջ»,-հավելեց նախարարը:

*

*