ԿԸՀ-ն ներկայացրեց ընտրությանը մասնակցող ուժերի հայտարարագրած ու ծախսած գումարների նախնական հաշվետվությունը

Քաղաքական ուժերը օրենքով սահմանված կարգով պարտավոր են...
kyh

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող 12 քաղաքական ուժի հայտարարագրած ու ծախսած գումարների նախնական հաշվետվությունը: Սեպտեմբերի 23-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում թվերը հրապարակեց ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը:

«8 կուսակցություններն ու 4 դաշինքները Կենտրոնական բանկում բացել են իրենց նախընտրական հիմնադրամները, որոնց վերաբերյալ հայտարարագրերը սեպտեմբերի 19-ին ներկայացրել են ԿԸՀ: Այս թվերը կարող են տարբերվել ԿԲ-ի ներկայացրած թվերից, որոնք նույնպես կհրապարակվեն»,- նշեց նա:

Ըստ տվյալների՝

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- ներկայացրել է 58 մլն 941 հազար դրամ, որից ծախսել է 17 մլն 915 հազար 400 դրամը

«Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինք- ներկայացրել է 1 մլն 600 հազար դրամ, որից ծախսել է 1 մլն 7 հազար դրամ: Նաև առկա է պարտավորություն, 1 մլն 210 հազար 200 դրամի չափով

«Երևանցիներ» կուսակցությունների դաշինք- մուծումներ և ծախսեր չեն կատարվել

«Երկիր Ծիրանի» կուսակցություն- ներկայացրել է 2 մլն 220 հազար դրամ, որից ծախսել է 172 800 դրամը

«Ժառանգություն» կուսակցություն- ներկայացրել է 7 մլն դրամ, որից ծախսել է 6 մլն 796 հազար 680 դրամը

«Ժողովրդավարական ուղի» կուսակցություն- ներկայացրել է 250 հազար դրամ, որից ծախսել է 249 հազար 996 դրամը

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինք- ներկայացրել է 40 մլն դրամ, որից ծախսել է 39 մլն 953 հազար 624 դրամը

«Լույս» կուսակցությունների դաշինք- ներկայացրել է 8 մլն 280 հազար դրամ, որից ծախսել է 6 մլն 266 հազար 575 դրամը

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն- ներկայացրել է 2 մլն 100 հազար դրամ, որից ծախսել է 1 մլն 716 հազար 800 դրամը

«Հայք» (Հայկազուններ) կուսակցություն- մուծումներ ու ծախսեր չեն կատարվել

«Ռեֆորմիստների» կուսակցություն- ներկայացրել է 3 մլն 400 հազար դրամ, որից ծախսել է 2 մլն 831 հազար 400 դրամը

«Օրինաց երկիր» կուսակցություն- ներկայացրել է 5 մլն 500 հազար դրամ, որից ծախսել է 5 մլն 441 հազար դրամը

Բատիկյանի խոսքով՝ քաղաքական ուժերը օրենքով սահմանված կարգով պարտավոր են երկրորդ՝ վերջին հայտարարագիրը ներկայացնել մինչև սեպտեմբերի 27-ը:

*

*