Հայաստանում պակասել է գրավատների թիվը

Տրամադրված վարկերի ծավալը կազմել է 8 մլրդ 497 մլն դրամ։
gravatun

Հայաստանի Հանրապետությունում 2017 թվականի մարտի վերջի դրությամբ գործել է 141 գրավատուն։ Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների, 2016 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ գրավատների քանակը 146 էր, 2017 թվականի հունվարի վերջի դրությամբ՝ 143։ Հայաստանյան գրավատների թիվը ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նվազել է 5-ով։

2017 թվականի մարտի վերջի դրությամբ՝ ՀՀ գրավատների կողմից տրամադրված վարկերի ծավալը կազմել է 8 մլրդ 497 մլն դրամ։ Տարվա սկզբի համեմատ գրավատների վարկերն ավելացել են 65 մլն դրամով։

 

*

*