ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Գլխավոր դրամատունը նույնն է թողել առեւտրային բանկերին տրվող վարկերի տոկոսադրույքները:
kb

Կենտրոնական բանկի խորհուրդն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6%: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի անփոփոխ մնալը ենթադրում է, որ գլխավոր դրամատունը նույնն է թողել առեւտրային բանկերին տրվող վարկերի տոկոսադրույքները: Այս մասին տեղեկացնում են կենտրոնական բանկի լրատվական ծառայությունից:

Կենտրոնական բանկի խորհուրդը գնահատում է, որ 12-ամսյա գնաճը, ինչպես եւ կանխատեսվում էր, կշարունակի վերականգնվել եւ կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային ցուցանիշի շուրջ:

*

*