ԿԲ-ն արծաթե հուշադրամներ է դրել շրջանառության մեջ

ՀՀ կենտրոնական բանկը ապրիլի 30-ից շրջանառության մեջ է դրել...
hushamedal

ՀՀ կենտրոնական բանկը ապրիլի 30-ից շրջանառության մեջ է դրել «Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակ», «Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակ», «2018 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնություն» արծաթե հուշադրամները:

Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակ 

Հուշադրամի դիմերեսին պատկերված են Հայաստանի առաջին Հանրապետության և Հայաստանի երրորդ Հանրապետության զինանշանները:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Հայաստանի առաջին Հանրապետության կառավարության շենքի պատկերը:

Էսքիզների հեղինակն է Հարություն Սամուելյանը:

Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակ 

Հուշադրամի դիմերեսին պատկերված է Սարդարապատի հերոսամարտին նվիրված հուշահամալիրի զանգաշտարակը` ճակատամարտի քարտեզի համապատկերին:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Սարդարապատի հերոսամարտին նվիրված հուշահամալիրի ճեմուղուց հատված` արծվի քանդակային պատկերով:

Էսքիզների հեղինակն է Հարություն Սամուելյանը:

Հատվել է Լիտվայի դրամահատարանում: 

2018 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնություն 

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը:

Հուշադրամի դարձերեսին պատկերված են ֆուտբոլային հանդիպումների կազմակերպիչ-քաղաքների քարտեզը և գնդակի պատկեր:

Էսքիզների հեղինակներն են MDM (Münzhandelsgesellschaft Deutsche Münze) ընկերության մասնագետները:

*

*