Վիճակախաղերի գովազդները կթույլատրվեն միայն ժ. 24:00-ից մինչեւ 06:00-ն

...խախտելու համար կսահմանվի տուգանք` նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով։

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով սահմանափակումներ են նախատեսված լրատվական կայքերի միջոցով վիճակախաղերի գովազդների համար,  դրանք խախտելու համար կսահմանվի տուգանք` նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով։

«Լրատվական կայքերում սույն պարբերությամբ հաստատված գովազդը չպետք է գերազանցի տվյալ կայք­էջի 20%-ից ավելին: Առաջարկում ենք լրատվական կայքերի միջոցով իրականացվող` վիճակախաղերի  գովազդների նկատմամբ 20% կայքէջի ծավալային սահմանափակման փոխարեն կիրառել նույն` վերը նշված ժամային սահմանումը՝ նախատեսելով, որ լրատվական կայքերի միջոցով վիճակախաղերի գովազդները կարող են իրականացվել 24:00-ից մինչև 06:00-ն ընկած ժամանակահատվածում»,- ասված է օրենքի նախագծում, որին կառավարությունը հավանություն տվեց:

Նույն ժամային սահմանումը տարածվում է նաև յուրաքանչյուր հեռարձակվող հեռուստա­եթե­րով և ռադիոյով իրականացվող` վիճակախաղերի գովազդների վրա:

Կառավարությունը հաստատեց որոշման նախագիծը։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները