Կարկուտը 50 հա այգի և 30 հա բոստան է վնասել

Վնասի չափերը որոշելու համար համայնքապետարանում կստեղծվի հանձնաժողով:
karkut

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 13-ին` ժամը 17:18-ին տեղեկություն է ստացել, որ ժամը 16:40-ից մինչև 17:15-ը Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի Գոմք բնակավայրում տեղացել է կարկուտ, որի հետևանքով վնասվել են մոտ 50 հա այգի և մոտ 30 հա բանջարաբոստանային մշակաբույսեր:

Վնասի չափերը որոշելու համար համայնքապետարանում կստեղծվի հանձնաժողով:

Ինչպես  տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, նշված տարածքը չի սպասարկվում ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության կողմից:

*

*