Հեղեղից եւ կարկուտից տուժած գյուղացիներն օգնություն կստանան, վարկերն էլ գուցե հետաձգվեն

Արագածոտնի, Արմավիրի, եւ Լոռու մարզերը կստանան՝ համպատասխանմաբար 27, 61 ու կես եւ 16 մլն դրամ դրամի աջակցություն:
berq

Կառավարությունը ֆինանսական օժանդակություն կցուցաբերի բնական աղետից տուժածներին: Արագածոտնի, Արմավիրի, եւ Լոռու մարզերը կստանան՝ համպատասխանմաբար 27, 61 ու կես եւ 16 մլն դրամ դրամի աջակցություն:

«Կիրակի օրվա հեղեղի արդյունքում Արմավիրի մարզում ավելի քան 20 համայնքներ ամբողջությամբ կորցրել են ռեսուրսները, եւ համայնքների բնակիչների պահանջով, կառավարության կողմից հատկացվել է 22 հակակարկտային համակարգ»,- կառավարության այսօրվա նիստում զեկուցեց տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։

«Պարզ է, որ մեր քաղաքացիների բոլոր ցանկությունները չենք կարող բավարարել: Մարդիկ ունեն վարկեր: Ես պարոն Ջավադյանին խնդրում եմ, նաեւ առաջարկում եմ , որպեսզի առեւտրային բանկերի հետ համագործակցենք եւ հնարավորինս, գոնե մեկ տարով հետաձգենք գյուղացիների վարկերը»,- ասաց վարդապետ Հովիկ Աբրահամյանը:

*

*