ՀՀ վարչապետի մասնակցությամբ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում կարի ձեռնարկություն է բացվել

...հավերժության եղևնի է տնկել:

ՀՀ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում բացվեց կարի ձեռնարկություն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ: Միջոցառումը տեղի է ունենում Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի վերածննդի 10-ամյակի շրջանակում:

Նիկոլ Փաշինյանի դիմավորեցին երգ ու պարով, աղ ու հացով:

Ձեռնարկության բացմանը ներկա է եղել նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Վարչապետը լրագրողների հետ զրույցում նշեց. «Հույս ունեմ, որ այս արտադրամասը կզարգանա և կկազմակերպի արտահանում, կստեղծվեն նոր աշխատատեղեր: Որքան մեծ լինի արտադրամասի շահույթը, այնքան մեծ օգուտներ կքաղի համայնքը, տեղի բնակիչները, ինչպես նաև՝ պետությունը»:

Նիկոլ Փաշինյանը ձեռնարկությունից ոչ հեռու հավերժության եղևնի է տնկել:

Ագարակի կարի արտադրամասում աշխատում է 18 հոգի, արտադրվում է սպիտակեղեն, որը նպատակ ունեն իրացնել հայկական շուկայում: Շենքի կողքին կառուցվում է մեկ ուրիշը, որտեղ նախատեսվում է ունենալ մինչև 100 աշխատող:

*

*