«Ունենք բավականին լավ հեռանկարներ, որպեսզի մոտակա տարիներին ապահովենք տնտեսական աճ»

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Կոտայքի մարզ
karapetyan-kptayq

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Կոտայքի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի արդյունքներին ու 2018 թ. անելիքներին: 

«Այսօր սկսում ենք մեր մարզային այցերը: Նախորդ տարի որոշակի քայլեր ենք իրականացրել, որպեսզի հասկանանք մարզերի կառավարման, հաշվետվությունների ձևաչափերը, թե ինչ ցուցանիշներն ենք տարեցտարի համեմատելու, ինչ խնդիր ենք սահմանելու»,- նշել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ մարզպետարաններն արդեն իսկ մշակել են 2017-2025 թվականների զարգացման ծրագրերը: 

«Դրանք Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը գնահատել է որպես շատ լուրջ փաստաթղթեր, որոնք ընդգծում են մարզերի զարգացման հորիզոնները: Այնպես որ, 2018-ին մեզ սպասում է բավականին հետաքրքիր, և վստահ եմ, արդյունավետ աշխատանք»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ «ունենք բավականին լավ հեռանկարներ, որպեսզի մոտակա տարիներին ապահովենք տնտեսական աճ, ինչը մեզ հիմք է տալու իրականացնել լուրջ բարեփոխումներ կառավարման ոլորտում՝ բոլոր օղակների առումով»:

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*