2017-ի առաջին եռամսյակում արձանագրվել են տնտեսական հուսադրող ցուցանիշներ

Կարեն Կարապետյանը այցելում եւ հենց տեղում ծանոթանում է գերատեսչությունների իրականացրած աշխատանքներին:
handipum (7)

Վարչապետ Կարեն Կարապետյանն, ինչպես եւ խոստացել էր այցելում եւ հենց տեղում ծանոթանում է գերատեսչությունների իրականացրած աշխատանքներին: Հերթն այս անգամ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանն էր: Կարապետյանին ներկայացրել են երեք ամսիների կատարվածն ու անելիքները:

Արտահանումն էապես աճել է: Թեթեւ արդյունաբերության ոլորտում ներդրումների ու նոր ձեռնարկությունների բացման հետ կապված հստակ կանխատեսումներ ու ժամկետներ կան: Վատ չեն ցուցանիշները նաեւ գործարարության ոլորտում: «Դուինգ բիզնեսով»՝ 190 պետությունների շարքում մեր երկիրը 38-րդ հորիզոնականում է: Տարեսկզբից մինչ օրս նախարարության դռները թակել են 224 պոտենցիալ ներդրող:

«Մեր հիմնական նպատակն է, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին բավարարված լինի իր ազատություններով, անվտանգությամբ, պաշտպանվածությամբ, սոցիալական ու կենցաղային վիճակով: Դրա համար պետք է աշխատատեղ ստեղծել, օրենք եւ այլն: Աշխատատեղերի վրա ամենամեծ ազդեցությունն ունի արտահանումը, բայց երբ ասում ենք զբաղվածություն, աշխատատեղ, պետք է հասկանանք ողջ ծավալը, դասակարգենք, թե արտահանումն ի՞նչ ազդեցություն է ունենալու, ներմուծման փոխարինումը»,- նշեց վարչապետը:

 

Պատրաստեց՝

Վանուհի Ավագյանը

*

*