«Ձեզնից սպասում ենք հեղափոխություն»․ Կարեն Կարապետյանն այցելել է ջրային տնտեսության պետական կոմիտե — Երկիր Մեդիա

«Ձեզնից սպասում ենք հեղափոխություն»․ Կարեն Կարապետյանն այցելել է ջրային տնտեսության պետական կոմիտե

Նախորդ տարին ջրի սակավության առումով եղել է վատագույններից վերջին հարյուրամյակի ընթացքում
handipum

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:

Կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը զեկուցել է, որ 2017-ին 2016-ի համեմատ ոռոգվող հողատարածքներն ավելացել են 8 հազար 930 հեկտարով կամ աճը կազմել է 9,2 տոկոս՝ հասնելով 97 հազար 470 հեկտարի: Նրա խոսքով, նախորդ տարին ջրի սակավության առումով վերջին հարյուրամյակի ընթացքում եղել է վատագույններից, իսկ 2016-ը համարվել է լավագուն տարիներից մեկը: Հարությունյանն ընդգծել է, որ այդ առումով 2017-ի վատ տարում 2016-ի համեմատ ապահովվել է ջրամատակարարման 28 տոկոսի աճ՝ 1 մլն 130 խմ չափով, ոռոգվող հողատարածքները մեկ հեկտարի մասով 5130 խմ-ից հասցվել են 6001 խմ-ի:

Ի պատասխան վարչապետի հարցի՝ պատասխանատուները նշել են, որ 2018-ին խնդիր է դրվել հանրապետության ոռոգելի հողատարածքների թիվը հասցնել 110 հազար հեկտարի:

Անդրադառնալով պոմպակայանների գործունեությանը՝ կառավարության ղեկավարն առաջարկել է դիտարկել դրանք նաև մասնավորին կառավարման հանձնելու հնարավորությունը: «Ջրային կառավարման համակարգում շատ կտրուկ, հստակ ձևակերպում եք խնդիրը: Մինչև սեզոնի մեկնարկը ձեզ մոտ արտակարգ իրավիճակ է: Այստեղ ձեզնից սպասում ենք հեղափոխություն: Մինչև տարեվերջ պետք է ունենաք ծրագիր, թե մեր վաղվա ՋՕԸ-ն ինչ է լինելու»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Առավել մանրամասն՝ այստեղ։

*

*