Կարեն Կարապետյանը երկրի տնտեսությունը կառավարելի է գնահատում

«Այս պահին մենք ունենք 10 ամսվա ցուցանիշը...»
aj-karen-karapetyan-sharmazanov-gabrielyan

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարելի է գնահատում երկրի տնտեսությունը: Այս մասին ՀՀ վարչապետն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:

«Այո, ես ժամանակին Հայաստանի տնտեսության վիճակը գնահատել եմ ծանր, հիմա գնահատում եմ կառավարելի: Այս պահին մենք ունենք 10 ամսվա ցուցանիշը, որի արդյունքներով ունենք տնտեսական ակտիվության 7.1 տոկոս աճ: Ունենք աճ արտահանման և մի շարք այլ ոլորտներում: Եվ մենք կանխատեսում ենք, որ տարվա վերջին ունենալու ենք տնտեսական ավելի մեծ աճ, քան կանխատեսել էինք»,- ընդգծեց վարչապետը:

Անդրադառնալով մենաշնորհների մասին պատգամավորի հարցին՝ ՀՀ վարչապետն ասաց, որ կան շուկաներ, որտեղ կան գերիշխող խաղացողներ, սակայն պնդեց, որ կառավարության գործունեության արդյունքում նման դիրք ունեցողների թիվը նվազել է:

Նա վստահեցրեց, որ կառավարությունը որևէ մեկի առջև սահմանափակումներ չի դնում և ստեղծել է մրցակցային բոլոր հնարավորությունները:

*

*