Վարչապետ. «Մենք սուբսիդավորելու ենք գյուղացու վարկի տոկոսագումարի գերիշխող մասը՝ 70-80 տոկոսը»

Կարեն Կարապետյանը հանդիպել է բանկային համակարգի ներկայացուցիչների հետ։
gyuxaci-traktor

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ և բանկային համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը:

Վարչապետը կարևորել է ոլորտի ներկայացուցիչների հետ պարբերական հանդիպումների անցկացումը և ընդգծել, որ կառավարության նոր ծրագրում հստակ ներկայացվելու են այն գերակա ոլորտները, ուղղությունները, որոնք համարվում են բիզնեսի, տնտեսության զարգացման համար արդյունավետ և ներուժ ունեցող:

Կառավարության ղեկավարի խոսքով, գյուղատնտեսության ոլորտում ախտորոշումը ցույց է տվել, որ պետք է սկզբունքորեն բարձրացնել արդյունավետությունը՝ ներդնելով կաթիլային համակարգեր, ինտենսիվ այգիներ, ջերմոցային տնտեսություններ և նոր գյուղտեխնիկա: «Այս ուղղություններով գյուղնախարարությունը մշակել է ֆինանսավորման հայտանիշեր, բանաձևեր: Մենք  վարկի մարման առաջին երկու տարում կանգնելու ենք գյուղացու կողքին և սուբսիդավորելու ենք վարկի տոկոսագումարի գերիշխող մասը՝ 70-80 տոկոսը:  Մշակված նման բանաձևեր ունենք նաև թեթև արդյունաբերության համար»,- ասել է վարչապետը: Գործադիրի ղեկավարը պատասխանատուներին հանձնարարել է կարճ ժամանակահատվածում բանկային համակարգին ներկայացնել նշված ոլորտների ֆինանսավորման հայտանիշերը:

 

*

*