Կարեն Կարապետյանն ԱԺ-ում ներկայացրեց գազի սակագնի նվազեցման հիմնավորումները

Հիմնավորումներից մեկը Վրաստանի տարածքով ռուսական գազի տարանցման պայմանների բարելավումն էր:
karen-karapetyan
Լուսանկարն՝ Արմենպրեսի

Վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդարանում ներկայացրեց Հայաստանում գազի սակագնի նվազեցման հիմնավորումները: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցին, ՀՀ վարչապետն ընդգծեց, որ սակագինը նվազեցնելու հիմնավորումներից մեկը Վրաստանի տարածքով ռուսական գազի տարանցման պայմանների բարելավումն էր:

«Երկրորդ հիմնավորումը 2017թ.  վարկի սպասարկման տոկոսների նվազեցումն էր, երրորդը՝ սեփական ծախսերի նվազեցումն ու դրա իսկ հետեւանքով  շուկայի արձագանքը ցածր գնին, իսկ չորրորդը այն էր, որ այդ էքսպերիմենտի համար մայր ընկերությունը պատրաստ էր սուբսիդավորել այն տարբերությունը, որը տարվա կտրվածքով կառաջանար, քանի որ վտանգ կար, որ շուկան կարող էր փոքրանալ»,- մանրամասնեց վարչապետը:

*

*