Այս տարի արտահանման ռեկորդային աճ է գրանցվել

Խնդրահարույց է շարունակում մնալ արտահանման կենտրոնացվածությունը:

Տարեմուտին էկոնոմիկայի՝ տարեվերջին Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն: Փոխվեց ոչ միայն կառույցի անվանումն, այլեւ՝ գլխավոր պատասխանատուն: Նախարար Կարայանի նշանակումից 84 օր է անցել, սակայն ամփոփում է 365-ն էլ: Շնորհակալություն հայտնեց իր նախորդին կատարած յոթ ամսվա աշխատանքի համար: Հետո խոսեց 2016թ. արած-չարածից, անելիքներից ու խնդիրներից: Մեր տնտեսության լոկոմոտիվ համարվող արտահանումն իրեն արդարացրել է՝ ռեկորդային աճ է ապահովել: Չորրորդ եռամսյակում արտահանումը կկազմի 25%, տարվա կտրվածքով՝ 21%: Թվային այս պատկերը, սակայն Կարայանին չի գոհացնում. այն ընդամենը ՀՆԱ-ի 30 տոկոսն է:

«Կայուն տնտեսական աճ ապահովելու համար մենք գտնում ենք, որ միջնաժամկետ հատվածում մեր ամբողջ ներուժը պետք է դնենք, որ արտահանման ծավալները կազմեն ՀՆԱ-ի 40-50%»,- նշեց նախարարը:

Խնդրահարույց է շարունակում մնալ արտահանման կենտրոնացվածությունը: Դա վերաբերում է ե՛ւ շուկաներին, ե՛ւ ապրանքներին: Արտահանաման տեսանկյունից էլ մենք մի քանի քայլ հետ ենք մեր հարեւան ու առեւտրատնտեսական երկրներից: Ըստ նախարարի՝ կա բավականին չօգտագործված ներուժ:

Վարարումների ու ձյան պատճառով փոխադրումների համար պատուհաս դարձած Վերին Լարսին փոխարինող են գտել: Այլընտրանքային տարբերակն օդային բեռնափոխադրումների համակարգն է: Արագ փչացող ապրանքների փոխադրումը մատչելի գնով կիրականցվի օդային տարբերակով: Պաշտպանության նախարարության հետ արդեն պայմանավորվածություն կա: Հայկական ապրանքերի մի մասն էլ առանց խոչընդոտ կներթափանեցն եվրասիական տնտեսական միության շուկաներ: Ապարանքների ցանկը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մոտ է: Միաժամանակ աշխատանքներ ենք տանում ԵՄ արտահանումն ավելացնելու համար:

Իրանի ու Հայաստանի տնտեսական ռիթմը կփոխվի, երբ ապրիլին տրվի սահմանին ստեղծվող ազատ առեւտրի գոտու մեկնարկը: Սա դեռ ապագայում: Իսկ արածներից Կարայանը հիշեցրեց, որ 3 անգամ նվազեցվել է Իրան մուտք գործելիս սահմանված երաշխիքային վճարները:Մեր գործարաներն հեշտությամբ կարող են մուտք գործել իրանական շուկա:

Հայաստանի տնտեսության թույլ կողմը ներդրումների բացակայությունն է: Դրսի փողերը Հայաստան բերելու համար սկսել են սիրաշահել ներդրողներին՝ նրանցից յուրաքնչյուրի համար մեծ շուկաներ ապահովելով: Այս պահին ներդումների ծավալը համախառն ներքին արդյունքի մեկ տոկոսի շրջանակներում է: Մենք աշխատանք ենք տանում, որ այդ արդյունքը հասցնենք մինչեւ հինգ տոկոսի. նշեց նախարարը:

Կարայանի գերատեսչության դռները թակել են նաեւ տեղացի գործարարաները՝ ներկայացնելով 160 ներդրումային ծրագիր, որոնցից 110-ը մարզերից է: 2017 թվականի առաջին եռամսյակում կգործեն 8 ընկերություն: 3 միլիարդ դրամ ներդրումների արդյունքում կստեղծեն շուրջ 824 աշխատատեղեր:

*

*