Հայաստանի երկու ռազմական գործարաններ միավորվում են

Կառավարությունը որոշում ընդունեց...

Կառավարությունը որոշում ընդունեց «65 Ռազմական գործարան» ՓԲԸ-ն «Գառնի-Լեռ» գիտաարտադրական միավորում ԲԲԸ-ն միավորելու վերաբերյալ: Արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կդառնա «Գառնի-Լեռ» ԲԲԸ-ի 100 տոկոս սեփականատեր, որը թույլ կտա ընկերությանը ներգրավել ռազմարդյունաբերական զարգացման պետական ծրագրերում՝ համաձայն որի, ներդրումներ նախատեսվում է իրականացնել առաջնահերթ 100 տոկոս պետական ձեռնարկություններում։

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ այս որոշման նպատակն է երկու ընկերությունների արտադրական և զորահավաքային հզորությունների միավորման միջոցով արդյունավետ դարձնել ռազմական ապրանքների վերանորոգման և արդիականացման գործընթացը:

«65 Ռազմական գործարան»-ը 100 տոկոս պետական մասնակցությամբ ընկերություն է, որի հիմնական գործունեության ոլորտն է հրաձգային զենքի, հրետանու առանձին համակարգերի նորոգման և զորքերում տեխնիկական սպասարկման աշխատանքները, ավիացիոն խոցման միջոցների արտադրությունը:

«Գառնի-Լեռ» գիտաարտադրական միավորում ԲԲԸ-ն 98,4 տոկոս պետական մասնակցությամբ ընկերություն է, որը զբաղվում է հրաձգային զենքերի փողերի (5,45 մմ -7,62 մմ տրամաչափի) արտադրությամբ, հրաձգային զենքերի նորոգմամբ՝ կոմպլեկտավորող մասերի, այդ թվում՝ փողերի նախագծմամբ, արտադրությամբ և փոխարինմամբ, նոր տեսակի զենքերի մշակմամբ:

Ընկերության կառավարումը հանձնված է Պաշտպանության նախարարությանը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները